Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի պատժամիջոցներից հետո պատասխան քայլերի մասին
Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի Թուրքիայի կողմից Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ կապված պատժամիջոցներից հետո։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
«Իսրայելը չի հանդուրժի առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտումը և զուգահեռ քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, ինչը կվնասի թուրքական տնտեսությանը: Ես պատվիրել եմ պատրաստել ապրանքների ևս մեկ ցուցակ, որոնց արտահանումը Իսրայելը կկանխի»,- նշվում է սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կացն ասել է, որ կփորձի ազդել երրորդ երկրների վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի, որպեսզի սահմանափակեն թուրքական ապրանքների ներմուծումը։
Նշենք, որ Թուրքիան ապրիլի 9-ից սահմանափակումներ է մտցրել արտադրական մի շարք ապրանքների` Իսրայել արտահանման համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն