Submitted by A.Muradyan on
դետք

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բերդիմուհամեդովի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին տեղեկանում ենք թուրքակամ «TRT Haber» լրատվական կայքից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Թուրքմենստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Ըստ հաղորդման՝ Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Թյուրքական պետությունների կազմակերպության նկատմամբ Թուրքմենստանի աճող հետաքրքրության առնչությամբ:

Ավելացնել նոր մեկնաբանություն