Submitted by D.Guyumjyan on
դետա

Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան դեսպանատան վրա հարձակման համար

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը Իսրայելին պատասխանատվության ենթարկելու նպատակով պատրաստվում է այդ երկրի դեմ հայցեր ներկայացնել Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա կատարված հարձակման համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա սիոնիստական​​ռեժիմի հարձակման առնչությամբ միջազգային դատական​​ատյաններին հայց ներկայացնելը կառավարության և Արտաքին գործերի նախարարության պարտականությունն է»,- հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։

Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարն ու նախարարության աշխատակիցները երկրի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հետ համատեղ պատրաստվում են հայցեր ներկայացնել միջազգային դատական ​​մարմիններին։

Բացի դրանից՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ դատարաններ դիմելը կլինի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ։

Մասուդ Սեթայեշին չի հստակեցրել, թե Թեհրանը միջազգային որ դատական ատյաններին է մտադիր հայցեր ներկայացնել։

#Դետքի_հետագծով

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի  կատարած հարձակման համատեքստում կարևոր տեղ ունի նաև դիվանագիտական գործիքակազմը, ուստի Իրանի իշխանությունները հետևողական կերպով Իսրայելի դեմ հայցեր են ներկայացնում՝ վերջինիս իրավական պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն