Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
Այդ մասին տեղեկությունը տարածել Է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքները և այդ հարվածի արձագանքը:
Ավելացնել նոր մեկնաբանություն