Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա։ «Այսօր զանգահարեց իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը և ցանկություն հայտնեց այցելել Թուրքիա»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիա այցելելու ցանկություն է հայտնել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Ավելացնել նոր մեկնաբանություն