125

Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց․ Թաթոյան

Ըստ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։

Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։

Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու են Ադրբեջանին։ Տունը, որտեղ ապրում են Սամվելի կինը և դուստրը, ստիպված են լինելու լքել։

Տավուշում սա միակ դեպքը չէ, նույն խնդրի առաջ են կանգնելու այլ ընտանիքներ ևս։

Օրինակ՝ Արտեմ Մանուչարյանի տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ են անցնելու Ադրբեջանին։

Մինչդեռ նրանք 30 տարուց ավելի կառուցել ու օրինական տիրապետել են իրենց տունը, ստեղծել են տնտեսություն, մշակել հողամաս, վճարել հարկեր ու տուրքեր, զինծառայողներ տվել Զինված ուժերին։

Չի կարելի անտեսել այն միջավայրը, որտեղ մարդը երկար տարիներ ապրել ու արարել է, ստեղծել է ապրուստ։ Սահմանների միջազգային գործընթացը հենց սա է պահանջում:

Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տանից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք:

Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ «Google» քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր