Submitted by H.Minasyan on
•	«Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ»․ Բայրամով

Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ․ Բայրամով

«Լաչինը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ»,- այս մասին Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի ժողովին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա պաշտոնակիցներին ներկայացրել է ԱՊՀ շրջանակում առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում առկա իրավիճակի ու համագործակցության հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի տեսակետը։

Բացի դրանից` Բայրամովը տեղեկություն է տրամադրել Ադրբեջանում անցկացվելիք «COP29» համաժողովի, Գյանջայում 2025-ի ԱՊՀ խաղերի, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը Լաչինին շնորհելու Ադրբեջանի ներկայացրած հայտի մասին:

Ավելացնել նոր մեկնաբանություն