Իրանը գրոհ է սկսել Իսրայելի դեմ
Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Նախկինում Իրանը խոստացել էր պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը, որի հետևանքով սպանվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 անդամ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակման և կպատասխանի նույն կերպ։
Իրանական բանակը զգուշացնում է, որ պատասխան հարված կհասցնեն բոլոր նրանց, ովքեր բացում են իրենց օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար։
Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են Իրանից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 50 «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն