Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Իրանի ԱԳՆ
Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանը՝ նկատի ունենալով Իսրայելի վրա հարձակումը:
«Ինքնապաշտպանության իրավունքի իրականացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային անվտանգության և խաղաղության նկատմամբ։ Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն