Submitted by detq-editor on
detq

Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հեռախոսազրույցը։

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ նախարարը և գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները։

Կողմերն անդրադարձել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին, Կիպրոսի հարցին և Սև ծովում նավարկության անվտանգությանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն