Submitted by H.Minasyan on
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է

Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է

Շարունակվում է Արցախից  ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման գործընթացը։

Ռուս խաղաղապահները հինգ տարի ժամկետով տեղակայվել են Արցախում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Ի սկզբանե խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին ոչ պաշտոնական տեղեկություն էր հրապարակվում տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Այնուհետ տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիև, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Սոցցանցերում արդեն շրջանառվում են զինտեխնիկայի դուրսբերման գործընթացի բազմաթիվ կադրեր։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն