Իրանը հայտնում է, որ նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իսրայելի պատասխանի դեպքում Թեհրանի կոշտ արձագանքի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Իսրայելի նոր հարձակմանը Իսլամական Հանրապետության կոշտ և վճռական պատասխանի մասին։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Մենք հստակ նախազգուշացում ենք ուղարկել Սպիտակ տանը, որ Իսրայելի կողմից սադրանքների և Իրանի անվտանգության ու շահերի դեմ ահաբեկչական հարձակումների կրկնության դեպքում Թեհրանի պատասխանը և հետագա գործողությունները կլինեն վճռական, անհապաղ և լայնածավալ»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում նաև նշվել է, որ Աբդոլլահիանը չինացի գործընկերոջը տեղեկացրել է «Իրանի զինված ուժերի ձեռնարկած դիվանագիտական ջանքերի և օրինական միջոցների մասին՝ ընդդեմ Իսրայելի ռեժիմի լկտիության և Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակման»։
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի վատթարացմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն