Submitted by D.Guyumjyan on
detq

«Մեծ յոթնյակի» երկրները կխանգարեն Իրանի զենքի արտադրմանը, ձեռքբերմանը և փոխանցմանը

«Մեծ յոթնյակի» անդամ երկրները սերտորեն կհամագործակցեն և միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն զենքի արտադրության, ձեռքբերման կամ երրորդ երկրներին տրամադրելու Իրանի հնարավորությունները նվազեցնելուն։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», այս մասին նշվում է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։

«Մենք կապահովենք ապագա միջոցառումների սերտ համակարգումը, որն ուղղված կլինի տարածաշրջանը ապակայունացնելու նպատակով զենքի արտադրման, ձեռքբերման կամ փոխանցման Իրանի կարողությունների նվազեցմանը»,- ասվում է կազմակերպության իտալական նախագահության կայքում հրապարակված փաստաթղթում։

«Մեծ յոթնյակի» ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարները նաև դատապարտել են Իրանի աննախադեպ հարձակումն Իսրայելի վրա։

Միևնույն ժամանակ խմբի անդամ երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը։

«Մենք նախկինի պես վստահ ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի, և կրկին հայտարարում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագրի շարունակական էսկալացիան, որը չունի համոզիչ քաղաքացիական հիմնավորում և վտանգավոր կերպով մոտենում է զենքի հետ կապված իրական գործողություններին»,- ասվում է հայտարարությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն