Submitted by G.Avetisyan on
8796

Անթիլիասում մեկնարկել է «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողովը

Ապրիլի 20-ին Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողովը։ Համաժողովին հրավիրված են մասնակցելու ՀՀ և միջազգային հայտնի 30 պատմաբաններ, գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու քաղաքագետներ։

Կիլիկիո Կաթողիկոսարանից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է շարունակել որակել ցեղասպանություն, որովհետև առանց ցեղասպանության հատուցման՝ արցախահայության վերադարձն ու նրանց իրավունքների ապահովումն անհնար է։ 

Խոսելով պետությունների անտարբերության մասին՝ նա ասել է, որ պատճառը պարտավորություններից խուսափելն է ու իրենց աշխարհաքաղաքական շահերին չհամընկնելը։ 

Դասախոսության ընթացքում նա ասել է, որ Ալիևի ռեժիմի թե հայտարարությունները, թե քայլերը, դրանք ցեղասպանություն կատարելու մտադրության ապացույցներ են։ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով, այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն