Մենք պատրաստ ենք նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին. Վրաստանի պաշտպանության նախարար
«Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին»,- այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին՝ ընդունելով Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ Նշվել է բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան։
Անդրադարձ է եղել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն