Ռուս խաղաղապահները հեռացել են ԼՂ-ից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով
ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։ Ռուսական առաջին ալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո։
Պեսկովը նշել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի և սահմանազատման ուղղությամբ:
«Հիմա խոսվում է բացարձակապես նոր կյանքի մասին․․․ Երկու երկրները բանակցում են սահմանազատման թեմայով։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ աշխատանք է տարվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես դեռևս չհամաձայնեցված հարցեր կան»,- ասել է ռուս պաշտոնյան։
Ավելացնել նոր մեկնաբանություն