Էրդողանը խոստովանում է, որ որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանություններն ավելի քան 141 հազար փրկարար են հավաքագրել, սակայն վերջիններիս քանակը բավարար չի եղել։
«Չնայած այն հանգամանքին, որ մենք հավաքել ենք ավելի քան 141.000 փրկարար, որոնցից 30.000-ը վերապատրաստված որոնողափրկարարական ստորաբաժանումների թիվն է, այսքան մեծ տարածքում, ցավոք սրտի, չկարողացանք հասնել ցանկալի արագության մարդկանց փրկելու գործում»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իրենց առաջնահերթությունը միշտ եղել է մարդկային կյանքը։ «Մենք չարաշահումներ թույլ չենք տա, մեր անկեղծությունն այս հարցում ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն