Ուղիղ մեկ տարի առաջ Լաչինում հայտնվեց ադրբեջանական անցակետը, իսկ այսօր Տավուշում կանգնեցվեց առաջին ադրբեջանական սյունը
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ Լաչինի միջանցքում հայտնվեց ադրբեջանական անցակետը։ Սկսվեց հետհաշվարկը ու ամիսներ անց Արցախը հայաթափվեց։
Այսօր կանգնեցվեց առաջին ադրբեջանական սյունը Տավուշում ու մեզ համոզում են, որ այդտեղ պլանավորվող ադրբեջանական անցակետը վտանգ չի ներկայացնում։
Իսկ թշնամին արդեն նոր տարածքային պահանջներ է ներկայացնում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն