Եթե խոսքից գործի անցնեին՝ իրականացնելով համապարփակ պաշտպանություն, կլինեին ոչ թե զիջումներ, այլ տարածքների փոխադարձ փոխանակում. Վովա Վարդանով
ՈՄԱ ՌՀ ՀԿ ղեկավար Վլադիմիր (Վովա) Վարտանովը անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով. «Մեր հասարակությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Անհանգիստ և մտահոգ են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները։
Այդ ամենը բնական արձագանք է ներկա իրավիճակին: Մարդկանց մտատանջում է իրենց անվտանգության և ունեցվածքի հարցը։
Խիստ միամտություն է կարծել, թե հայ հասարակությունը միակողմանի զիջումների կգնա՝ ունենալով այդ վախերն ու ապրումները (այս ամբողջ պատմությունը բառ առ բառ հիշեցնում է «Չարի վերջը» բալլադը՝ աղվեսը, կացնի հնարավոր առկայությունը և հիմար կկուն):
Եթե երկրի ղեկավարությունը խոսքից գործի անցներ՝ իրականացնելով համապարփակ պաշտպանություն, սահմանամերձ գյուղերի բնակիչները վաղուց պատրաստ կլինեին պաշտպանել իրենց բնակավայրերը, կունենային ամրություններով գյուղեր և անվտանգ, այլընտրանքային հաղորդուղիներ…
Իսկ բարդ որոշումները նրանց հասկանալի կլինեին և ոչ այսքան անընդունելի: Այո, և զիջումները կլինեին ոչ թե զիջումներ, այլ տարածքների փոխադարձ փոխանակում։
Հակառակորդը չպետք է տեսնի հայերի անմիաբանությունը, որը կա այսօր։ Հակառակորդն ամենուրեք պետք է տեսնի մարտունակ, կազմակերպված հասարակություն։
Անթույլատրելի են ուժայինների հակաիրավական գործողությունները՝ ուղղված մեր երկրի լիիրավ քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների դեմ (չէ որ մենք Բաքվի խանությունում չենք ապրում, և ցուցարարները Ալիև-Փաշաև կլանի ստրուկները չեն։
Անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի փորձը. կառավարությունը, վստահություն ուներ դեպի իր դիվանագիտական «տաղանդները», իսկ հասարակությունը՝ իր «բնատուր» ռազմական խիզախությունը:
Համապարփակ ռազմական պատրաստության, լայնածավալ ամրաշինական եվ հողային աշխատանքների փոխարեն զբաղվեցին 50 մետր հեռավորության վրա նոր-հին «բիզնես գործընկերների» ի հայտ գալուն և ներքաղաքական պայքարին առնչվող «բիզնես պլաններ» կազմելով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն