Submitted by H.Minasyan on
Էրդողանի ուղերձը Կ․ Պոլսի Հայոց պատրիարքին և հայ համայնքին․

Էրդողանի ուղերձը Կ․ Պոլսի հայոց պատրիարքին և հայ համայնքին

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը ապրիլի 24-ի ցավակցական ուղերձ է հղել, որը 2012 թվականից ի վեր ուղարկում է Թուրքիայի հայոց պատրիարքարանին և հայ համայնքին։ Պատրիարքարան ուղարկված ուղերձը կկարդան այսօրվա պատարագին։

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում եմ Առաջին համաշխարհային պատերազմի առաջ բերած բացասական պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերին, ցավակցություններս եմ փոխանցում նրանց թոռներին։

Բախումների, ապստամբությունների, ավազակախմբային գործողությունների և ահաբեկման գործողությունների պատճառով մահացած, նահատակված օսմանյան հասարակության մեր բոլոր անդամների համար Ալլահից ողորմություն եմ խնդրում։

Օսմանյան հողերում Առաջին համաշխարհային պատերազմի առաջ բերած ավերածությունը խոր հետքեր է թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից մեզ ժառանգություն մնացած անդորրի և խաղաղության մթնոլորտի շարունակությունը միայն մեր համատեղ ջանքերով  կարող է հնարավոր լինել։

Իրենց ստեղծած մշակութային և մարդկային ստեղծագործություններով Անատոլիայի հողերը հարստացնող մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարօրությունը և երջանկությունն այսօր ևս երաշխավորված են։

Թույլ չենք տվել, որ մեր մեկ հայ քաղաքացին անգամ մարգինալացվի, բացառվի/օտարացվի, իրեն իր հայրենիքում զգա որպես երկրորդ դաս, և թույլ չենք տա։

Կարևոր է, որ պատմության ընթացքում տեղի ունեցածները քննենք խելքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղ տալու արմատական խոսույթին, մարգինալացմանը, ատելության խոսքին։

Մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունների մեջ առանց խտրականություն դնելու ապրումակցում ձևավորելը խոչընդոտելու է նաև, որ ցանված ատելության սերմերն արմատներ գցեն։

Հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը պատած բռնության և պատերազմի շրջապտույտից պաշտպանելու ճանապարհն անցնում է ընդհանուր ցավերից մեր դուրս բերելիք դասերի լույսի ներքո, մեր ապագայի համատեղ կառուցման միջով։

Այս մտքերով ևս մեկ անգամ ամենաանկեղծ զգացմունքներով ողջունում եմ հայ համայնքի թանկագին անդամներին»,- ասված է ուղերձում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն