170 մետր և ամբողջությամբ դիտարկվող. սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում արբանյակային լուսանկար է հրապարակել և գրել. «Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։
Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում»։
Մեկ այլ գրառմամբ էլ նա նշել է. «Սա Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։
Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտավորապես 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն