Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում հայտնում է, որ Թուրքիան իր ծավալապաշտական ծրագրերից մեկը ներառել է դպրոցական ծրագրերում։
«Թուրքիան իր ծավալապաշտական ծրագրերից մեկը` «Կապույտ հայրենիքը» (Mavi Vatan), որ ենթադրում է Թուրքիայի գերակայություն իրեն շրջապտող երեք ծովային տարածքներում, ներառել է դպրոցական ծրագրերում:
«Խաղաղության» են պատրաստվում», - գրել է նա։
Ի հավելում Գեղամյանի վերջի գրառմանը, թուրքագետ Մհեր Աբրահամյանը նշել է. «Թուրքերը մինչ այս գործող «Պոնտոսի խնդիրը»և «Հայկական հարցը, 1915թ. իրադրաձությունները» վերնգրված դասընթացը փոխել են «Հայկական անհիմն պնդումներ» և «Պոնտոսի անհիմն պնդումներ » վերնագրված դասընթացով: Հ.Գ. Այսօրվա հայաստանյան իշխանության ևս փոխել է իր խոսույթում Հայոց Ցեղասպանություն տերմինը մեծ եղեռն տերմինով, որը չի ենթադրում որևէ իրավական գործընաց»:
Ավելացնել նոր մեկնաբանություն