Submitted by H.Minasyan on
Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։  Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինի հակաադրբեջանական հայտարարությունների հետ։  «Չափազանց անընդունելի է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի կողմից Ադրբեջանի սահմանադրական պետական ​​կառույցի նկատմամբ դիտավորյալ վիրավորական հայտարարություններ օգտագործելը, որոնք միջպետական ​​հարաբերությունների տեսանկյունից չեն տեղավորվում էթիկական որևէ շր

Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին

Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինի հակաադրբեջանական հայտարարությունների հետ։

«Խիստ անընդունելի է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի կողմից Ադրբեջանի սահմանադրական պետական ​​կառույցի նկատմամբ դիտավորյալ վիրավորական հայտարարություններ օգտագործելը, որոնք միջպետական ​​հարաբերությունների տեսանկյունից չեն տեղավորվում էթիկական որևէ շրջանակի մեջ,- ասել է Հաջիզադեն:- Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնի մեր երկրի դեմ անհիմն պահանջներ հնչեցնելը, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երկիրը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցներն իր ազգային շահերը պաշտպանելու համար»։

Ավելացնել նոր մեկնաբանություն