Submitted by D.Guyumjyan on
detq

Շոյգուն զգուշացրել է՝ հարկավոր է բարելավել զորքերին տրամադրվող սպառազինության որակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է զորքերին տրամադրվող սպառազինության որակի բարելավման անհրաժեշտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ուկրաինական ուժերի դեմ հարձակումների տեմպը պահպանելու համար հարկավոր է մեծացնել զորքերին տրամադրվող սպառազինության քանակը, ինչպես նաև բարելավել դրա որակը»,- նշել է նա։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ առաջնահերթություն են համարվում խոցման միջոցները։

«Այս ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք է տարվում, պայմանագրեր են ստորագրվել արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Դրանց նպատակն է այդ ձեռնարկությունների լիարժեք ծանրաբեռնվածություն ապահովել և կրճատել սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրության ժամկետները»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն