Submitted by D.Guyumjyan on
դետք

Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հարավաֆրիկյան հայցին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Առաջին օրվանից, երբ Հարավային Աֆրիկան ներկայացրեց այս հայցը, մենք պաշտպանեցինք այդ քայլը և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։

Մենք նաև սկսել ենք աշխատել, որ իրավական տեսանկյունից տեսնենք, թե ինչպես և ինչ հիմունքներով կարող ենք միանալ այս հայցին»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ֆիդանը շեշտել է, որ իրավաբանական հիմնավորումներն ամբողջացնելուց հետո Միջազգային քրեական դատարան կներկայացնեն հայցին պաշտոնապես միանալու իրենց հայտարարությունը։

«Մենք կշարունակենք լինել Պաղեստինի ժողովրդի կողքին բոլոր իրավիճակներում»,- եզրափակել է նա։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն