Ադրբեջանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստատեսության շենքի բացումը
«Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը հանձնառու է փոխանցել ճշմարտությունը վերջին 200 տարում իրենց գյուղերից աստիճանաբար տեղահանված ադրբեջանցիների և ադրբեջանական ժառանգության մասին»,- նշել է «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խորհրդի նախագահ Ազիզ Ալաքբարլին։
Հեռուստաալիքը հեռարձակվելու է շաբաթական 6 անգամ 2 ժամ տևողությամբ՝ 3 անգամ ադրբեջաներեն և 3 անգամ ռուսերեն: Ամբողջ շաբաթվա ընթացքում կես ժամ նաև անգլերեն հեռարձակում կլինի։
Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջանը» արհեստածին տերմին է, որի անվան ներքո թշնամի պետությունը նկատի ունի ՀՀ ողջ սուվերեն տարածքը։
Վերջին օրերին հատկապես Ադրբեջանն ակտիվացրել է այս արհեստածին և կեղծ համայնքի գործունեությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն