Submitted by H.Minasyan on
Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել  Հայաստանի հետ.Բայրամով

Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել Հայաստանի հետ. Բայրամով

«Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր տարրերում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով հումանիտար և մշակութային հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` Բայրամովը խաղաղության օրակարգի շրջանակում դրական առաջընթաց է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը։

Շվիդկոն Բաքվում մասնակցել է միջմշակութային երկխոսության միջազգային ֆորումին։

Ավելացնել նոր մեկնաբանություն