Submitted by D.Guyumjyan on
դետք

Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Թայվանի հարցում աջակցություն է հայտնել Չինաստանին։ 

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին նա ասել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի` Բելգրադ այցի նախօրեին։

«Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա: Մենք հավատում ենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ապագայում Թայվանի հարցը պատշաճ կերպով կլուծի այնպես, ինչպես ինքն ու չինացիներն են ցանկանում»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի նախագահը հավելել է՝ իր երկիրն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը և սահմանների անխախտելիությանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն