Submitted by detq-editor on
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «թվիթեր» հարթակում:

Բայրամովը հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ։ Նախարարը հանդիպմանը  խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, խաղաղության, անվտանգության մասին։ Երկու երկրների նախարարներն ընդգծել են Եգիպտոսի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, հավատարիմ մնալով իրենց որդեգրած քաղաքականությանը, խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին,  նշել է, որ «Հայաստանը շարունակում է սադրանքներ կազմակերպել և խարխլել գործընթացը»։

Ադրբեջանի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները ՄԱԿ-ում, Չմիավորման շարժման, Իսլամական համագործակցության կազմակերպություններում։

Բայրամովը կհանդիպի նաև Եգիպտոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն