Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորմանը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Արաբական պետությունների լիգայի բարձր մակարդակի միջազգային համաժողովին։
Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով համաժողովում, ասել է, որ կարևոր է գտնել Պաղեստինի խնդրի լուծումը միջազգային իրավունքի նորմերին, կանոնադրությանը և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերին համապատասխան։ Այս առումով ընդգծվել է խնդրի կարգավորման շուրջ միջազգային կոնսենսուսի հասնելու համար համատեղ դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը։
Բայրամովն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն