դետք

Իրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է իր խաղաղ ատոմային տեխնոլոգիան փոխանցել այլ երկրների։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Էսլամին շեշտել է, որ Սպահանի համաժողովն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է։ «Նպատակը մեր տեխնոլոգիական և գիտական ​​մակարդակը ցույց տալն է»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում Սպահանում կբացվի միջուկային առաջին միջազգային կրթական կենտրոնը․ «Իրանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ի մյուս անդամ երկրները, վճռականորոն միտված է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Մինչև 2050 թվականն ածխածնի արտանետումները զրոյական մակարդակի հասնելու՝ երկրների հավաքական կամքն այսօր վերածվել է դաշնագրի, և նրանք նպատակադրվել են եռապատկել ատոմակայանները: Միաժամանակ ակտիվացնելու ենք մեր ջանքերը ատոմային էներգետիկայի և միջուկային արդյունաբերության հասնելու համար»:

Մոհամմադ Էսլամին հավելել է, որ Իրանը նախատեսում է մինչև 2041 թվականը էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել 20 հազար մեգավատտի. այդ ծրագրերն իրականացվում են երկրի հյուսիսում և հարավում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ
detq
Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
դետք
Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
detq
Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
detq
Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը
detq
Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի
detq
Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
դետք
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար
դետք
Իրանն ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ և հրթիռներ. Հաջեֆարդ
detq
Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
detq
Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
detqw
Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ
detq
ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
detq
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան
դետք
Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար