detq

Իսրայելի դեմ Իրանի գործողությունը բարձրացրել է Թեհրանի դիրքերը. Ռայիսի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ նախորդ ամիս Իսրայելի դեմ իրականացված պատասխան գործողությունը բարձրացրել է Իրանի դիրքերը տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շարքում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանի նահանգապետների հետ կայացած հանդիպման ժամանակ Ռայիսին բարձր է գնահատել «Ճշմարիտ խոստում» գործողությունը, որն իրանցի զինվորականներն իրականացրել են իսրայելական ռազմական թիրախների դեմ անցյալ ամիս։ Իրանի նախագահն այս գործողությունը որակել է որպես կարևոր հանգրվան Իրանի պատմության մեջ:

Ըստ Ռայիսիի` այս գործողությունն ամրապնդել է Իրանի ուժը, հզորությունը, արժանապատվությունն ու հույսը, ինչպես նաև ապացուցել, որ Իրանի ժողովուրդը ձգտում է ազատ ու անկախ կյանքի։

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում ապրիլի 1-ին Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսության ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական էր զոհվել։ Թել Ավիվի պնդմամբ՝ հարձակումը լուրջ հետևանքներ չի ունեցել՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրել են օդում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ
detq
Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
դետք
Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
detq
Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
detq
Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը
detq
Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի
detq
Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
դետք
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար
դետք
Իրանն ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ և հրթիռներ. Հաջեֆարդ
detq
Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
detq
Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
detqw
Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ
detq
ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
detq
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան
դետք
Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար