detq

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գամբիայում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահիանը բարձր է գնահատել Իսրայելի հետ առևտրային կապերը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի գործողությունները` կարևոր քայլ համարելով դրա վերաբերյալ Թուրքիայի կառավարության վերջին որոշումը։

Բացի դրանից` հանդիպման ընթացքում Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և թուրք-իրանական հարաբերությունները։

Աբդոլլահիանը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը։ Նա այս համատեքստում շեշտել է, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի` Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ կոմիտեների ակտիվացման անհրաժեշտությունը։

Ըստ Հաքան Ֆիդանի` Իրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը Անկարայի առաջնահերթություններից է։ Նա ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Անկարան Պաղեստինի հարցը դիտարկում է որպես իսլամական աշխարհի առավել կարևոր հարց՝ շեշտելով դրանում իսլամական պետությունների ավելի ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ
detq
Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
դետք
Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
detq
Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
detq
Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը
detq
Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի
detq
Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
դետք
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար
դետք
Իրանն ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ և հրթիռներ. Հաջեֆարդ
detq
Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
detq
Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
detqw
Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ
detq
ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
detq
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան
դետք
Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար