detq

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում ստեղծված ճգնաժամը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հանդիպել են Գամբիայում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են պաղեստինյան ժողովրդին օգնելու և Գազայի հատվածի վրա իսրայելական ռեժիմի հարձակումը կասեցնելու ծրագրերը։ Գնահատելով Գազայում պատերազմին վերջ տալու Եգիպտոսի ջանքերը՝ Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է Եգիպտոսի օգնությամբ պաղեստինյան անկլավ հումանիտար օգնություն հասցնել։

Շուքրին նույնպես դատապարտել է պաղեստինցի խաղաղ բնակիչների կոտորածը` շեշտելով Գազայի վրա յոթ ամիս շարունակվող հարձակման հետևանքով հասցված համատարած վնասը: Եգիպտոսի արտգործնախարարը հույս է հայտնել, որ շարունակվող քաղաքական ջանքերն ու բանակցությունները վերջ կդնեն Գազայի դեմ պատերազմին և կօգնեն վերականգնել պաղեստինցիների իրավունքները։

Հանդիպման ավարտին Իրանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ ԻՀԿ-ի այս գագաթնաժողովը կամրապնդի մուսուլմանների միասնությունը՝ հաջակցություն Պաղեստինի և կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը։
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ
detq
Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
դետք
Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
detq
Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
detq
Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը
detq
Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի
detq
Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
դետք
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար
դետք
Իրանն ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ և հրթիռներ. Հաջեֆարդ
detq
Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
detq
Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
detqw
Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ
detq
ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
detq
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան
դետք
Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար