detq

Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Փաշինյանին Բաքու հրավիրել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Նախօրեին կայացած Ադրբեջանի մեջլիսի լիագումար նիստի ընթացում առաջարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել Բաքու։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նման առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։

«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով»,- հայտարարել է պատգամավորը։

Ադրբեջանի մեջլիսի լիագումար նիստի ընթացքում այդ երկրի օրենսդիրները թիրախավորել են նաև Հայ Առաքելական եկեղեցին․ մասնավորապես ՀՀ Վարդենիսի շրջանում ծնված պատգամավոր Սահիբ Ալիևը Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել է սահմանազատման գործընթացը խափանելու փորձերի մեջ, ապա  Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանել։

«Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում դիմադրում են Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձին: Այդ առաքելությունը դրվել է Հայ եկեղեցու վրա, որը կրկին գործի է դնում հին ավանդույթները»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը՝ հիշատակելով Տավուշի թեմի առաջնորդի անունը:

Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն էլ համոզմունք է հայտնել, որ հայերը ոչ միայն ընդդիմանում են սահմանազատման գործընթացին, այլև փորձում Շուշիի կորստի վրեժը լուծել Ադրբեջանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանում հրահրելու միջոցով։

«Այսօր ամերիկացի կոնգրեսականը կամ ֆրանսիացի պատգամավորը, որն ի վիճակի չէ քարտեզի վրա Ադրբեջանը ցույց տալու, հանկարծ սկսել է ճանաչել, ասենք, ադրբեջանցի դատավորներին ու պահանջում է նրանց դեմ պատժամիջոցներ կիրառել»,- հայտարարել է Նովրուզովը։

Ադրբեջանցի պատգամավորը հավելել է՝ հայերից բացի` Ադրբեջանի դեմ են աշխատում նաև Արևմուտքից ֆինանսավորվող ադրբեջանցի լրագրողներն ու ընդդիմությունը, մասնավորաբար «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին։

#Դետքի_հետագծով

Մտահոգիչ է, սակայն հերթական անգամ ականատես ենք լինում, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վայելում են Ադրբեջանի և Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Այս մասին է փաստում Նիկոլ Փաշինյանին Բաքու հրավիրելու ադրբեջանցի պատգամավորների առաջարկը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության ֆոնին։

Ընթերցողին ցանկանում ենք հիշեցնել, որ Անկարայից և Բաքվից Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցող հայտարարություններ էին հնչում նաև 2021 թվականի փետրվարին, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջել էր կառավարության հրաժարականը, իսկ Փաշինյանն այդ պահանջը որակել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Հատկանշական է, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները հեղաշրջման փորձ որակեցին և դատապարտեցին միայն Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Սիոնիստական ռեժիմն աշխարհում կազմակերպված ահաբեկչության խորհրդանիշն է․ Իրանի ԱԳՆ
detq
Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու Իրանի դատական որոշումներին․ Նասեր Քանաանի
դետք
Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
detq
Խարկովի մարզում այսօրվա դրությամբ իրավիճակը վերահսկելի է․ Զելենսկի
detq
Աբդոլլահիանն ընդգծել է Իրան-Չինաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը
detq
Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի
detq
Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
դետք
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար
դետք
Իրանն ինքնուրույն արտադրում է ԱԹՍ-ներ և հրթիռներ. Հաջեֆարդ
detq
Իրանը Հնդկաստանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր
detq
Բաքվից հայտնում են՝ Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում
detqw
Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ
detq
ԱՄՆ-ն Իրանին հորդորել է դադարեցնել հութիներին զենքի «աննախադեպ մատակարարումները»
detq
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան
դետք
Սպառազինությունների մրցավազքը չի նպաստում ոչ մեկի շահերին․ Իրանի ԱԳ նախարար