8754

Կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՌԴ նախագահն իր խոսքում նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը: Ես ևս ուրախ եմ Ձեզ տեսնել»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

87542
Պաշտպանության նախարարը հետևել է զորավարժությունների ընթացքին
78963
Կիրանցում 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության. փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա. Բագրատ Սրբազան
dva
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ֆբս
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
gsdv
Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ «Հրապարակ»
783
Բագրատ Սրբազանը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրեց հանդիպման մայիսի 18-ին` ժամը 11:00-ին
68572
Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում. ԱԽ քարտուղար
78695
Հայտարարված 25 հեկտարը ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք. Թաթոյան
դս
Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
8754
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
78954
ԱԱԾ–ն Կիրանցում է. կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
8563
Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ. Բագրատ Սրբազան
87965
Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց
875263368
Բաքուն որոշել է գնալ այլ ճանապարհով և կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության օրինականությունը. քաղաքագետ
789652
Զինված ուժերում կադրային նոր նշանակումներ են իրականացվել. ՊՆ-ը պարզաբանել է, թե ինչու
ավս
Նիկոլ Փաշինյանը ևս 50+ քառ. կմ «ավելացրեց» 2021-2022 թթ․  Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներին 
896352
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Փաշինյան
587
Ինչպես գեոպոլիտիկան մտավ Տավուշի շարժում, և որն է այս շարժման ֆենոմենը
sa
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
87542
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
785
Բաքվում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը. ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ կերպ հակադարձել դրան
6853
Եթե մենք պինդ լինենք, դրսի ուժերը մեզ կոտրել չեն կարող
874512
Խիստ կարևոր էր, որ սրբազանն ընդգծեց Հայաստանն «ազգ-բանակ»/«ազգ-ամրոց» հայեցակարգով կառուցելու կենսական անհրաժեշտությունը. պատմաբան
8635
Թշնամին չի փոխվել, մեզ են վախ ներշնչել. պատմաբան
789652
Հայաստանի պատմության մեջ այդպիսի խայտառակ դրվագ դեռ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին
8354
Բագրատ Սրբազանի առաջարկած շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը