556

Ռազմավարական ի՞նչ համաձայնության «դիմաց» է ՌԴ-ն հեռացնում իր զինվորականներին հայ-ադրբեջանական սահմանից

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ռուսական ուղեկալների դուրսբերման մասին Փաշինյան-Պուտին համաձայնությունը ուշագրավ է:

Առաջին հայացքից այն տեղավորվում է Երեւանի քաղաքականության առերեւույթ դրսեւորման շրջանակում: Մյուս կողմից, տեսնում ենք, որ Մոսկվան առանձնապես չընդդիմացավ դրան: 

Ինչպես նշել եմ, Մոսկվայի հանդիպման մեխը թերեւս եղել են ռազմավարական հանգամանքները: Սահմանապահների առնչությամբ կայացված որոշումը ակնհայտորեն մարտավարական է: Ըստ այդմ հարց է առաջանում, թե այն ռազմավարական ի՞նչ համաձայնության «դիմաց» է: Դիմացը վերցրել եմ չակերտների մեջ, որովհետեւ նկատի չունեմ ուղիղ փոխանակման իմաստով: 

Փաստացի, Հայաստան-Ադրբեջան սահմանը ամբողջապես մնում է Եվրամիության «վրա», ի դեմս դիտորդական առաքելության: Չեմ կարծում, թե Բրյուսելը ուրախ է այդ հանգամանքից: Եթե փոքր ինչ պատկերավոր նկարագրեմ վիճակը՝ Կովկասում Եվրամիությունը փորձեց նստել Ռուսաստանի վրա, բայց ռուսները փաստորեն «դուրս են գալիս» տակից: Հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է «նստելու» ԵՄ-ն: Հատկապես, որ Մոսկվայի պայմանավորվածությունների ֆոնին էլ Երեւանը զուգահեռ հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումը, այդպիսով թերեւս «հակադարձելով» հնարավոր հակափաստարկները, որ ստանալու էր ԵՄ-ից՝ Փաշինյանի Մոսկվա մեկնելու առնչությամբ:

Իսկ այդ ընթացքում էլ զուգահեռ՝ Երեւան է հասնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն