Թուրքիայի տնտեսությանը երկրաշարժի հասցրած վնասը կարող է գերազանցել 84 միլիարդ դոլարը․ «Bloomberg»
Թուրքիայի տնտեսությանը երկրաշարժի հասցրած վնասը կարող է գերազանցել 84 միլիարդ դոլարը․ «Bloomberg»
Փետրվարի 6-ի երկրաշարժը Թուրքիայի տնտեսությանը հասցրել է 84 մլրդ դոլարի վնաս։
Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով Ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի և Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականներին։
Մասնավորապես նշվում է․ «Ակնկալվում է, որ երկու ուժեղ երկրաշարժերը, որոնք Թուրքիայում ավելի քան 24 հազար մարդու կյանք են խլել, կհանգեցնեն ազգային տնտեսության ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով վնասների»։
Գործակալության տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 70․8 միլիարդ դոլար, բացի դրանից՝ երկրաշարժերի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը 10․4 միլիարդ դոլարով, ևս 2․9 միլիարդ դոլարը թուրքական տնտեսության վրա կարժենա աշխատուժի կորստի։
Ավելացնել նոր մեկնաբանություն