Submitted by H.Minasyan on
«Թուրքիան մասնակցում է Ղարաբաղի վերականգնողական աշխատանքներին բոլոր ուղղություններով և թուրքական ընկերությունները հետագա ծրագրերում էլ կշարունակեն իրենց մասնակցությունը»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչին։ Թուրք պաշտոնյան թուրք-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնալով՝ «մեկ ազգ մեկ պետություն» բնորոշումն է տվել և նշել, որ այդ հայեցակարգի ճարտարապետները՝ Հեյդար Ալիևն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն են,  «որոնց ժառանգորդներն էլ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն են»։ Ալիևի վարչակազմին չենթա

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն անդրադարձել է «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգին և Շուշիում հյուպատոսություն բացելու հարցին

«Թուրքիան մասնակցում է Ղարաբաղի վերականգնողական աշխատանքներին բոլոր ուղղություններով, և թուրքական ընկերությունները հետագա ծրագրերում էլ կշարունակեն իրենց մասնակցությունը»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։

Թուրք պաշտոնյան, թուրք-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնալով, «մեկ ազգ, մեկ պետություն» բնորոշումն է տվել և նշել, որ այդ հայեցակարգի ճարտարապետները Հեյդար Ալիևն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն են, «որոնց ժառանգորդներն էլ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանն են»։

Ալիևի վարչակազմին չենթարկվող մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ պարզել են, որ Ղարաբաղում իրականացվող շինարարական մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Հորադիզ-Աղբանդ մոտ 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Ադրբեջանի կառավարությունը վստահել է թուրքական մի ընկերության՝ «Kalyon»-ին, որի սեփականատերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմներից է։

Ըստ դիվանագետի՝ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն բացելու հարցում է ուղարկել։

«Մենք Շուշիում հյուպատոսություն բացելու խնդրանք ենք ուղարկել, այս հարցի շուրջ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են, մեր երկիրը քննարկում է այդ հարցը, և երբ ժամանակը գա, հյուպատոսությունը կբացվի»,- ասել է Բաղջըն։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն