Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ մեջլիսի թափուր մնացած 45 տեղի համար ընտրություններում պայքարել է 90 թեկնածու։ Ընտրություններն ընթանում են 22 ընտրատարածքում, որտեղ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում թեկնածուները չեն կարողացել մեծամասնություն ստանալ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քվեարկել է ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո։ Նա շեշտել է, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան առաջինը, իսկ ընտրություններին մասնակցելը բոլոր իրանցիների «ազգային պարտքն է»:
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ մասնակցում է 32 թեկնածու։
Հիշեցնենք՝ մարտի 1-ի ընտրություններում Իրանի մեջլիսի 290 տեղի համար պայքարում էր ավելի քան 15 հազար թեկնածու։
Ավելացնել նոր մեկնաբանություն