Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանն իր հրթիռային և պաշտպանական ներուժի շուրջ չի բանակցելու. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին վերահաստատել է՝ Իրանն իր հրթիռային և պաշտպանական հնարավորությունների շուրջ չի բանակցելու։ 

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։ 

Ռայիսին պնդել է՝ կան մարդիկ, որոնք զգուշացնում են, թե երկիրը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, իսկ դա կանխելու համար Իրանն իր ռազմական և հրթիռային հնարավորությունների հարցում պետք է զիջումների գնա: Նա բացառել է, որ Իրանն այս հարցում զիջումների կգնա, որքան էլ իր դեմ պատժամիջոցներ ու այլ սահմանափակումներ կիրառվեն։

Իրանի նախագահը հավելել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հերքել է այս գաղափարն ու ընդգծել, որ Իրանի ռազմական ներուժը և ուժի բաղադրիչները ոչ մի կերպ բանակցությունների առարկա չեն կարող դառնալ:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն