Submitted by A.Gevorgyan on
huj

Հունաստանի վարչապետը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Էրդողանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններին փոխկապակցված խնդիրները։

«Ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը նույնպես մեր օրակարգում էր։ Ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի հետ մեր փոխըմբռնումը գնալով ամրապնդվում է։ Մենք համաձայն ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները տեղ չունեն մեր տարածաշրջանում: Մենք փոքրամասնության թեման տեսնում ենք որպես կամուրջ երկու երկրների միջև:  Ակնկալում ենք, որ մեր հարաբերություններում դրական մթնոլորտը կնպաստի թուրք փոքրամասնության և Հունաստանում մեր հայրենակիցների իրավունքների պահպանմանը: Կարևոր է Կիպրոսի խնդրի արդարացի և մշտական ​​լուծում գտնելը՝ հիմնվելով կղզու վերաբերյալ փաստերի վրա։ Նման քայլի գնալը կամրապնդի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը»,- նշել է Էրդողանը։

.

Ավելացնել նոր մեկնաբանություն