Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը կոչ է արել ԵԱՀԿ-ին աջակցել ՀՀ-ից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցում
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին նամակ է հղել ԵԱՀԿ նախագահի պաշտոնակատար, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգին` կոչ անելով ԵԱՀԿ-ին աջակցել «Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց տները վերադարձնելուն»:
Նամակում գրված է եղել «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման, նրանց մշակութային ժառանգության, մզկիթների, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման մասին»։ Ա. Ալաքբարլին ընդգծել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի գործունեության հիմնական նպատակն է միջազգային իրավունքի շրջանակում ապահովել «Հայաստանից վտարված» ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ։
Նա նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին դատապարտել Հայաստանի փորձերը՝ ընդդեմ խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության։
Ավելացնել նոր մեկնաբանություն