Submitted by A.Gevorgyan on
hyu

«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար շատ կարևոր է. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է իրենց համար «Զանգեզուրի միջանցքի» կարևոր նշանակությանը։ 

Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր է միջազգային տրանսպորտային ուղիների հետ կապված նախագծերին, այսինքն՝ ինչ-որ հոռետեսություն չի սպասվում:

Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային տարբեր հարթակներում հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններով։ Նրանք Հայաստանի տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նպատակները  քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ վստահեցնելով, որ միջանցքի բացումը շահավետ է տարածաշրջանի երկրների համար։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն