Իսրայելը հայտնվել է ամենամեկուսացած վիճակում․ Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ սիոնիստական ռեժիմն իր կեղծ պատմության ընթացքում այսօր հայտնվել է ամենամեկուսացած վիճակում։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է՝ ամերիկացիները գաղտնի ու բացահայտ կերպով աջակցում են սիոնիստական ռեժիմին Գազայում հանցավոր գործողությունների իրականացման հարցում։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ այսօր համաշխարհային կոնսենսուս է ձևավորվել Պաղեստինի ժողովրդին աջակցության, ինչպես նրանց բռնի տեղահանումը, մանկասպանությունն ու ցեղասպանությունը դատապարտելու հարցում։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ ամերիկացի պաշտոնյաները կուրորեն աջակցում են ռեժիմին՝ անգամ մեկուսանալով սեփական քաղաքացիներից. «ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության օգտին քվեարկությունն ապացուցեց, որ ռեժիմն ու ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում մեկուսացել են»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Պաղեստինի լիիրավ անդամակցությանը սատարող բանաձևի նախագիծը, որը հաստատվել է 143 կողմ, 9 դեմ և 25 ձեռնպահ ձայներով, Պաղեստին պետությանն ավելի շատ իրավունքներ և արտոնություններ կտա ՄԱԿ-ում։
Ավելացնել նոր մեկնաբանություն