Submitted by D.Guyumjyan on
detq

Թեհրանը հայտնում է՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ չլուծված հարցերի թիվը հասել է երկուսի

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է՝ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն չլուծված հարցերի թիվը կրճատել են՝ դրանք հասցնելով երկուսի։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի կառավարության ամենշաբաթյա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էսլամին մեկնաբանել է ՄԱԳԱՏԷ-ի՝ Իրանի օբյեկտներում չհայտարարված միջուկային նյութերի առկայության շուրջ վեճերը հարթելուն ուղղված բանակցությունները՝ նշելով, որ ներկայումս մնում է պարզաբանել միայն երկու չլուծված խնդիր:

Նրա խոսքով՝ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համաձայնեցրած ծրագրով երկու կողմերի ներկայացուցիչները կփոխգործակցեն և կմասնակցեն երկխոսությանը։

Վերջինս հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսիի՝ Իրան կատարած վերջին այցի ժամանակ հաստատվել է, որ Իրանը մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում, հատկապես միջուկային արդյունաբերության մեջ, որը կարելի է ներկայացնել աշխարհին։

Ավելացնել նոր մեկնաբանություն