Ասադովը կարևորում է Եթովպիայի հետ հարաբերությունների զարգացումը
Մայիսի 16-ին Բաքվի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Եթովպիայի փոխվարչապետ Թեմեսգեն Տիրունեի գլխավորած պատվիրակության հետ։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ կարևորում է աֆրիկյան պետությունների, այդ թվում՝ Եթովպիայի հետ հարաբերությունների զարգացումը։
Ընդգծվել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որը ստորագրվել է Եթովպիայի փոխվարչապետի այցի ընթացքում և նախատեսում է կենտրոնների ստեղծում, որոնք այս երկրում հանրային ծառայություններ կմատուցեն «ASAN ծառայության» հայեցակարգի հիման վրա։
Հանդիպմանը քննարկվել են մի շարք ուղղություններով Բաքու-Եթովպիա հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։
Ադրբեջանը փորձում է հարաբերությունները զարգացնել նաև աֆրիկյան պետությունների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն