Աբդոլլահիանին կփոխարինի Ալի Բաղերի Կանին․ Իրանում նշանակվել է ԱԳ նախարարի ԺՊ
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի քաղաքական գծով նրա տեղակալ Ալի Բաղերի Կանին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ալի Բաղերի Կանին նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի նահատակվելուց հետո, կառավարական կոլեգիայի հավանությամբ, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Ալի Բաղերին»,- հայտնում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Ադրբեջանից Իրան վերադառնալիս, Իրանի նախագահական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 8 պաշտոնյա, այդ թվում` նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն