Submitted by detq-editor on
ՆԱՏՕ-ի համերաշխության ուղերձը Թուրքիային

ՆԱՏՕ-ի համերաշխության ուղերձը Թուրքիային

ՆԱՏՕ-ի համերաշխության ուղերձը Թուրքիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները միասնական ու համերաշխ են Թուրքիայի հետ՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետ։

Փետրվարի 14-15-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը Ստոլտենբերգն իր ելույթը սկսել է՝ Թուրքիայի երկրաշարժերի մասին հիշատակելով։

«Մեր մտքերը թուրք ժողովրդի հետ են»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թուրքիա են ուղարկել բազմազան օգնություն՝ որոնողափրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ և երկրաշարժի փորձագետներ։

Նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրները տարբեր ապաստանային աջակցություն կցուցաբերեն Թուրքիային, Ստոլտենբերգն ասել է. «Մենք միասնական ենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն