Submitted by D.Guyumjyan on
դետք

Երևանում առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել Իրանի դեսպանատան առջև

Այսօր վաղ առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում և ծաղկեպսակներ տեղադրում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։

Ավելի ուշ դեսպանատան շենքի առաջ անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց։

Դեսպանատանը մայիսի 22-ին կբացվի նաև սգո մատյան։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում` երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։

Ավելացնել նոր մեկնաբանություն